![](/banners/BeFunky-design.jpg)
Շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Հայկ Մարտիրոսյանը և Մաﬕկոն Ղարիբյանը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x420-3.jpg)
Ռուﬕնիայի Մամայա քաղաքում սեպտեմբերի 5-ին ﬔկնարկել է շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում է 1150 շախմատիստ Եվրոպայի 48 երկրից:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 36 պատանի շախմատիստ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մաﬕկոն Ղարիբյանը:
Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես են եկել Ռուﬕնիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սորին Յակոբանը, Ռուﬕնիայի Օլիմպիական կոﬕտեի նախագահ Միհայ Կովալիուն, Եվրոպայի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թեոդորոս Ցորբացօղլուն:
Առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: