Բաժիններ՝

Կծու կետչուպ՝ ըստ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսի

Անգլիացի խոհարար Ջեյմի Օլիվերն ունի կետչուպի պատրաստման հրաշալի բաղադրատոմս, որը Ձեր յուրաքանչյուր ուտեստն էլ ավելի համեղ կդարձնի:

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 1 և 1.2 կգ
2. Կարմիր սոխ – 2 հատ
3. Սխտոր – 1 ատամիկ
4. Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ
5. Տոմատի մածուկ – 300 գ
6. Աղ – 1/2 թ/գ
7. Բուսայուղ – 5 ճ/գ
8. Խնձոի քացախ – 200 մլ
9. Աղացած համեմ – 1 թ/գ
10. Աղացած մեխակ – 1/2 թ/գ
11. Աղացած կոճապղպեղ – 1/2 թ/գ
12. Շաքարավազ – 1 թ/գ
13. Մաղադանոս – 4 ճյուղ

Պատրաստման եղանակը

1. Սոխը մաքրել, կտրատել և մոտ 5 րոպե եփել բուսայուղով:

2. Սխտորը և չիլին խոշոր կտրատել և ավելացնել սոխին: Ավելացնել նաև համեմը, մեխակը և կոճապղպեղը: Եփել միասին մոտ 1 րոպե:

3. Լոլիկը լվանալ, կտրատել 4 մասի, ավելացնել սոխին:

4. Ավելացնել տոմատի մածուկը, աղը, շաքարավազը և քացախը: Խառնել: Թողնել, որ եռա, իջեցնել կրակը և եփել 45 րոպե:

5. Խառնել, որպեսզի խառնուրդը չայրվի: 20 րոպե անց ավելացնել կտրատված մաղադանոսը:

6. 45 րոպե անց խառնուրդը հարել ձեռքի բլենդերով:

7. Հարած զանգվածն անցկացնել քամիչով:

8. Լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս