Բյուրականին մերձակա անտառի հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ
Բյուրականին ﬔրձակա անտառային հրդեհի մարմանը ներգրավվել է ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռ, որը ժամը սեպտեմբերի 5-ի ժամը 18:41-ին և 19:42-ին իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սեպտեմբերի 5-ի ժամը 16:30-ի դրությամբ հրդեհի վայրում աշխատել է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ ﬔքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և ﬔրձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազﬕ ներկայացٳցիչներ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է այցելել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: