Բաժիններ՝

Օպերային թատրոնի նոր խաղաշրջանի սկիզբն ազդարարվեց «Անուշ» օպերայով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեﬕական թատրոնի նոր խաղաշրջանն ավանդույթի համաձայն ազդարարվեց «Անուշ» օպերայով: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նոր խաղաշրջանին կլինեն հետաքրքիր պրեﬕերաներ:

«Այս սեզոնի վերջում կներկայացվի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Այն Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ ﬔր համագործակցության արդյունքն է: Համագործակցելու ենք աշխարհի տարբեր թատրոնների հետ: Առաջին համագործակցությունը հենց Մոսկվայում Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ է: Նրանք ﬔզ առաջարկել են 10 ներկայացում: Կերգեն Նունե Բադալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ կներկայացվի նաև մանկական ցուցադրություն՝ «Չիպոլինո» բալետը: Այն կազդարարի մանկական ցուցադրությունների սկիզբը: Կլինեն մանկական այլ ներկայացուﬓեր ևս: Իսկ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացել է «Սասունցի Դավիթ» վիպապատմողական օպերայի պրեﬕերան:

«Արցախի երաժշտական տարեգրության ﬔջ դարձյալ նոր էջ ենք բացել: Շուշիի Ռեալական ուսումնարանի տարածքում ծնունդ առավ հայ նշանավոր կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան: Այն նվիրված է Արցախի և Հայաստանի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեﬕրճյանի 140 ամյակին»,- ասաց նախագծի հեղինակ, գեղարվեստակամ ղեկավար Սարինե Ավթանդիլյանը:

Նրա խոսքով` այս օպերայի ներկայացումը բացառիկ իրողություն է հայ իրականությունում: Այն առիթ էր Շուշիում համախմբելու բազմաթիվ ունկնդիրների: Ներկա էին բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Պրեﬕերան իրականացավ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Սեպտեմբերի 9-ին Ալ. Ստեփանյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեﬕական թատրոնում ևս կկայանա «Սասունցի Դավիթ» օպերայի հայաստանյան առաջնախաղը երաժշտական ներկայացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս