
Սև պաղպաղակ. արևելյան էկզոտիկայի բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Յուղոտ կաթ – 250 մլ
2. Յուղոտ սերուցք – 250 մլ
3. Ձվի դեղնուց – 4 հատ
4. Սև քունջութի մածուկ – 4 ճ/գ
5. Շաքարավազ – 0.5 բաժակ
6. Վանիլին – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը խառնել սերուցքի կեսի հետ, դնել միջին կրակի վրա և հասցնել եռման:
2. Հետո իջեցնել կրակը և եփել մեկ րոպե:
3. Ձվի դեղնուցները բլենդերով լավ հարել շաքարավազի և վանիլինի հետ:
4. Կաթնային խառնուրդն աստիճանաբար լցնել հարած դեղնուցների մեջ՝ անընդհատ շարունակելով հարելը: Ստացված զանգվածը լցնել թասի մեջ և վերադարձնել թույլ կրակի վրա:
5. Անընդհատ խառնելով՝ զանգվածը պահել կրակի վրա (մոտ 2-3 րոպե)՝ մինչև միասեռ կրեմ դառնալը:
6. Զանգվածին ավելացնել սև քնջութի մածուկ և լավ խառնել:
7. Սառեցնել պատրաստի զանգվածը, ժամանակ առ ժամանակ խառնել այն:
8. Մնացած սերուցքը հարել բլենդերով: Հարած սերուցքն ավելացնել սառած զանգվածին և նորից լավ հարել:
9. Ստացված զանգվածն ուղարկել սառցարան: Սև պաղպաղակը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը