
Ականջօղեր, որոնք նորաձև են լինելու այս աշնանը

Մինիմալիզմն իր դիրքերը կարծես թե զիջել է: Բարի գալուստ, ճոխություն: Եվ աշնան գլխավոր միտումը հենց շքեղ, մեծ ականջօղերն են, որոնք ամենահասարակ casul-ը կվերածեն ինքնատիպ կերպարի: Բացի այդ, մեծ ականջօղեը հրաշալի կերպով համադրվում են ինչպես նուրբ զգեստների, այնպես էլ սպորտային բաճկոնների և դասական տրենչերի հետ:
ELLE-ն առաջարկում է շարժվել նորաձևությանը համընթաց և նույնիսկ մեկ քայլ առաջ անցնել՝ միայն մեկ ականջին կրելով խոշոր ականջօղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը