Տորթ «Բաունտի»
Բաղադրիչներ
Խմոր
1. Ալյուր – 80 գ
2. Կակաո – 20 գ
3. Շաքարավազ – 120 գ
4. Ձու – 3 հատ
5. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
Միջուկ
1. Կաթ – 200 մլ
2. Կոկոսի քերուկ – 150 գ
3. Կարագ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ
Ջնարակ
1. Կաթ – 100 մլ
2. Կակաո – 4 ճ/գ
3. Շաքարավազ – 4 ճ/գ
4. Կարագ – 50 գ
Խմորը փափկեցնելու համար
1. Սերուցք – 15-20 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը լավ հարել շաքարավազի հետ (մոտ 5 րոպե): Ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն խառնել, ավելացնել ձվային զանգվածի մեջ: Լավ խառնել:
2. Խմորը լցնել պերգամենտով պատած կաղապարի մեջ և մոտ 30 րոպե թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում:
3. Պատրաստ լինելուց հետո մի փոքր թողնել կաղապարի մեջ, հետո հանել և դնել ցանցի վրա: Թողնել, որպեսզի խմորը նվազագույնը 3 ժամ հանգստանա:
4. Միջուկը պատրաստելու համար խառնել կաթը, կարագը և շաքարավազը, դնել կրակի վրա և սպասել՝ մինչև կարագը լրիվ հալչի: Զանգվածի մեջ ավելացնել կոկոսի քերուկը և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով (մոտ 15 րոպե): Ամբողջովին սառեցնել:
5. Բիսվիթը կիսել 2 մասի: Ներքևի շերտը փափկեցնել սերուցքով: Վրան ամբողջությամբ տեղաբաշխել կոկոսային կրեմը: Երկրորդ շերտը նույնպես փափկեցնել սերուցքով, դնել կրեմի վրա և մի փոքր սեղմել:
6. Պատրաստել ջնարակը: Խառնել կաթը, շաքարավազը, կակաոն և կարագը, դնել կրակին, անընդհատ խառնելով եփել՝ մինչև պնդանալը:
7. Տորթն ամբողջությամբ պատել ջնարակով և դնել սառնարանը 2-3 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը