![](/banners/BeFunky-design.jpg)
Դավիթաշենում փրկարարները խափանված վերելակից դուրս են բերել 3 քաղաքացու
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/verelak.jpg1_.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 52 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել Տ., Ա., Կ. Հ.-երին և Լ. Հ.-ին: