
Սինգապուրի իշխանությունները ծխելն արգելել են ռեստորաններում և սրճարաններում

Սինգապուրի իշխանությունները դադարեցրել են թույլատրագրեր տալ ռեստորաններին, սրճարաններին եւ հասարակական սննդի մյուս վայրերին՝ ծխելու համար տեղերի սարքավորման նպատակով: Այս մասին ասված է Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության՝ հունիսի 30-ին տարածված հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ավելի վաղ տրված թույլտվությունները կգործեն մինչեւ դրանց ժամկետի լրանալը, ինչից հետո նունյպես ծխելը կհայտնվի արգելքի տակ: Գերատեսչությունում նշել են, որ եկող տարա հուլիսի 1-ից ծխելը գրեթե լիովին կարգելվի Օրչարդ կենտրոնական փողոցում, որտեղ գտնվում է քաղաք-պետության խանութների մեծ մասը: Բացառություն կկազմեն հատուկ սարքավորված վայրերը: Այնտեղ գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները պարտավոր են մինչեւ եկող տարվա հունիսի 30-ը վերացնել ծխելու համար նախատեսված բոլոր վայրերը:
Անցյալ տարի իշխանությունները խստացրել են կանոնները՝ լրացուցիչ արգելելով ծխելը 400 անտառապուրակային գոտիներում: Ավելի վաղ համանման միջոցներ են սահմանվել առեւտրական կենտրոնների, բժշկական հիմնարկությունների, հասարակական տրանսպորտի կանգառների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: