
«Արսենալը» դուրս եկավ Մբապեի համար մրցավազքից և կկենտրոնանա Լեմարի և Լյակազետի վրա

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Լոնդոնի «Արսենալն» այլևս չի փորձի ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը խոստովանել է, որ 18-ամյա ռմբարկուին ձեռք բերելու իրենց շանսերը, որի նկատմամբ հավակնություններ ունի «Ռեալը», շատ փոքր են:
Դրա փոխարեն՝ «զինագործները» կկենտրոնացնեն ուժերը Մբապեի թիմակցի՝ կիսապաշտպան Լեմարի, և «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետի տրանսֆերների վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիոնը» համաձայնել է վաճառել Լյակազետին «Արսենալի» կողմից առաջարկված 50 մլն եվրոյով: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ ակումբը փոշմանել է և չի ցանկանում բաց թողնել իր առաջատարներից մեկին Լոնդոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը