
Ուկրաինայում Petya.A համակարգչային վիրուսի գրոհի կապակցությամբ ավելի քան 60 քրեական գործ են բացել

Երկու օրվա ընթացքում ավելի քան 1,5 հազար դիմում է ստացվել Ուկրաինայի ազգային ոստիկանությունում համակարգչային ցանցերի աշխատանքին Petya.A վիրուսի միջամտության կապակցությամբ, բացվել է ավելի քան 60 քրեական գործ: Հունիսի 29-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Վերջին երկու օրը ոստիկանություն են դիմել 1508 իրավական եւ ֆիզիկական անձինք՝ (Petya.A) վիրուսի կողմից համակարգչային տեխնիկայի աշխատանքի արգելափակման վերաբերյալ դիմումներով: Այսօրվա դրությամբ 63 փաստերի գծով հարուցվել են քրեական գործեր: Եվս 115-ի նկատմամբ որոշվում է դրանց իրավական որակման հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կիբեռանվտանգության մասնագետները փորձում են ստեղծել ծրագիր, որը թույլ տա հակազդել համակարգչային վիրուսին, նշել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: