Petya վիրուսը հասել է Վրաստան
Petya շորթիչ-վիրուսը գրոհել է Դանիայի Maersk Group ընկերության համակարգը, որին է պատկանում Վրաստանում Փոթիի նավահանգստի սեփականատեր APM Terminals ընկերությունը, ինչի հետեւանքով լիովին անջատվել են IT-համակարգերն ամբողջ աշխարհի բազմաթիվ նավահանգիստներում եւ տերմինալներում: Այդ մասին «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են APM Terminals-ում: Կիբեռհարձակումը տեղի է ունեցել հունիսի 28-ի երեկոյան:
«Փոթիի ծովային նավահանգստում գործի է դրվել բիզնեսի անընդհատության պլանը, որպեսզի կիբեռգրոհը նվազագույն ազդեցություն գործի ընկերության օգտատերերի վրա: Ներկայում գլոբալ մասշտաբով ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այս խնդրի վերացման համար»,- նշել են APM Terminals-ում: Այժմ Փոթիի նավահանգիստը հաշվառումը կատարում է ձեռքի ռեժիմով: