Մահացել է «Иванушки International»-ի մենակատար Օլեգ Յակովլևը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 47 տարեկանում վախճանվել է ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին մենակատար Օլեգ Յակովլևը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Յակովլևը ծանր վիճակում՝ թոքերի բորբոքումով գտնվում է հիվանդանոցում:
Նա 1998 թվականից հանդես էր գալիս ռուսական հայտնի «Иванушки International» խմբում: Խմբում իր կատարումները դադարեցրել էր 2013 թվականից: