
«Մենք մտածում ենք Մբապեի մասին, բայց տարիքի պատճառով նրան դժվար կլինի տեղ գտնել հիմնական կազմում». Ֆլորենտինո Պերես

«Մադրիդի» նախագահը գտնում է, որ «Մոնակոյի» հարձակվողը դեռ չի հասունացել:
«Այս իրավիճակն ինձ հիշեցնում է այն, երբ բոլորը «Ռեալ» էին ուղարկում Պոլ Պոգբային: Մբապեն շատ երիտասարդ է և շատ լավ ֆուտբոլիստ է: Ինձ դուր են գալիս բոլոր լավ ֆուտբոլիստները: Բայց թիմում կա 24 ֆուտբոլիստ, և ընդամենը 11-ն են դաշտ դուրս գալիս:
Կան շատ լավ տղաներ, որոնք ինձ դուր են գալիս, բայց որոնց տեղ չգտնվեց: Մենք մտածում ենք Մբապեի մասին, բայց տարիքի պատճառով նրան դժվար կլինի տեղ գտնել հիմնական կազմում: Պետք է զինվել համբերությամբ: Եթե մենք գնենք Մբապեին, ապա ո՞վ հեռանա»,- Պերեսին է մեջբերում Goal.com-ը:
Մոնեգասկները Կիլիանի համար պահանջում են 130 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը