«Պորտուն» մեղադրել է «Բենֆիկային» առաջնությունում հաղթանակի հասնելու համար կախարդ օգտագործելու մեջ
«Արծիվների» հակառակորդները վստահ են, որ իրենց կանգնեցրել է սև մոգությունը: «Պորտուն» գտնում է, որ Պորտուգալիայի չեմպիոնները «Բենֆիկայից» հաղթել են տիտղոսն անազնիվ ճանապարհով: «Վիշապների» ներկայացուցիչների կարծիքով՝ «Բենֆիկան» պայմանավորվել է ինչ-որ կախարդի հետ Գվինեա-Բիսաուից՝ Արմանդու Նագի անունով, ով օգնել է նրանց մի քանի մրցաշարերում:
«Պորտուի» ձեռքն է ընկել «արծիվների» նամակագրությունը կախարդի հետ, որից նրանք պարզել են, որ մոգը ստացել է որոշակի վարձատրություն ակումբի համար՝ յուրաքանչյուր լավ արդյունքի դիմաց: Ինչպես հաղորդում է Desporto-ն, առաջնությունում հաղթելու համար կախարդին հասնում էր 100 հազար եվրո, Սուպերգավաթում, Գավաթում և Լիգայի գավաթում հաղթելու համար՝ 5 հազար եվրո, և այլն:
«Պորտուն» պահանջում է քննություն Դատախազությունում: «Բենֆիկայի» ներկայացուցիչներն իրավիճակը չեն մեկնաբանում:
2016-17թթ. մրցաշրջանում «Բենֆիկան» հաղթեց Սուպերգավաթը, Գավաթը և Պորտուգալիայի առաջնությունը:
Չեմպիոնների լիգայում լիսաբոնյան ակումբը հասավ մինչև 1/2 եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բորուսիային»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը