«Եվրամիությունը կարողացավ վերապրել ճգնաժամային փուլը». Մերկել
Եվրամիությունը կարողացավ վերապրել դժվարին փուլը, իսկ հանրակցության ապագայի նկատմամբ հավատը վերադառնում է: Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հունիսի 29-ին Բուդեսթագում հանդես գալով կառավարական հայտարարությամբ:
«Brexit-ից (Brexit-ի շուրջ հանրաքվեում քվեարկությունից) մեկ տարի անց զգացվում է ԵՄ-ի 27 երկրների միասնության նոր ոգին: Վերջին տարիների բազմաթիվ դրամատիկ իրադարձություններից հետո ինձ համար դա մեր միասնության դրսեւորումն է»,-ընդգծել է նա:
Մերկելի խոսքով՝ Եվրոպայի երկրները պետք է հասկանան, որ խնդիրները եւ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: «Ով կարծում է, թե խնդիրները կարելի է լուծել մեկուսացվածության եւ հովանավորչության օգնությամբ, նա խիստ մոլորվում է»,-հավելել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը: «Միայն միասին մենք կկարողանանք պատասխանել մարտահրավերներին: Դա կիրառելի է ինչպես «քսանյակի», այնպես էլ ԵՄ-ի համար»,-ընդգծել է Մերկելը:
Նա նաեւ նշել է, թե «Գերմանիան շահագրգռված է, որ Եվրոպան ապագայում լինի համախմբված»: Գերմանիան իրեն լավ կզգա միայն այն դեպքում, եթե լավ լինի Եվրոպայի համար»,-եզրափակել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: