
Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունիսի 28-ին, ժամը 23:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վերին Չարբախ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում. ներսում կա կուտակած վառելափայտ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին, մարվել՝ 00:02-ին: Այրվել է Ս. Հ.-ին պատկանող փայտյա տաղավարը՝ գույքով (մոտ 40 քմ):