Բաժիններ՝

10 տարի անց iPhone-ը հեղափոխություն կկատարի տեղեկատվության ընկալման բանագավառում. WSJ

10 տարի հետո iPhone-ն ունակ կլինի ճանաչելու մարդկանց դեմքերը, հանդիպման համար պատրաստելու տեղեկատու նյութեր եւ գործնականում վայրկենապես տրամադրելու դրա վերծանումը: Այս կանխատեսմամբ հանդես է եկել The Wall Street Journal (WSJ) թերթը, որը հիշեցրել է, որ այս շաբաթ լրանում է տասը տարին այն պահից, երբ վաճառքի հանվեց առաջին iPhone-ը:
Այն պահին, երբ նշվի այդ իրադարձության 20-ամյակը, կարծում է թերթը, հեռախոսի արդի հայեցակարգն արմատապես կփոխվի: Ամենայն հավանականությամբ, դրանք կդառնան ավելի բարակ, դրանք, հավանաբար, հնարավոր կլինի մի քանի անգամ փաթաթել կամ ոլորել, դրանք կարելի կլինի տեղավորել դաստակին, ականջներին, պարանոցին, դրանք կունենան նոր գործառույթներ, ինչպիսին է հավելյալ իրականությունը:

Այն մեծ սարքերը, որոնք այժմ օգտագործվում են հավելյալ իրականության էֆեկտ ստանալու համար, կմնան անցյալում, եւ դրանց փոխարինելու կգան «խելացի» ակնոցները: Դա, թերթի կարծիքով՝ հեղափոխություն կկատարի այն բանում, ինչ վերաբերում է տեղեկատվության ստացմանը եւ իր հետեւանքներով համեմատելի կլինի սոսկ առաջին սմարթֆոնի հայտնվելու Էֆեկտի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս