Բաժիններ՝

«Նարո ջան»-ը` Ֆերհաթ Թունչի կատարմամբ

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական  երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Ռեժիսոր Զելալ Սեվերի կողմից նկարահանված տեսահոլովակում Թունչը կատարում է «Նարո ջան» երգը, որը ի դեպ տեղ է գտել իր «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետի յութուբյան էջում հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:

«ֆերհաթ Թունչը իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում  է «աշխարհը իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս