
Քեթի Փերին և բոյզ-բենդի յոթ կորեացիները ճանաչվել են ցանցի ամենաազդեցիկ մարդիկ

Time հանդեսի «Համացանցի 25 ամենաազդեցիկ մարդիկ» ամենամյա ցուցակում տեղ են գտել տասը երաժիշտներ՝ Քեթի Փերին, Chance the Rapper-ը, Ռիհաննան եւ հարավկորեական BTS բոյզ-բենդի յոթ մենակատարները։ Նշվում է, որ Փերին դարձել է առաջին մարդը, որն ավելի քան 100 միլիոն բաժանորդներ է հավաքել Twitter-ում: BTS կոլեկտիվը ցուցակում ընդգրկվել է ամբողջական կազմով տարբեր ինտերնետ-հարթակներում իր երաժշտության հաջող ներկայացման շնորհիվ:
Երգչուհի Ռիհաննան գնահատվել է այն բանի համար, որ իր սոցցանցերում ակտիվորեն շփվում է երկրպագուների հետ եւ պատասխանում իրեն ատողներին: Հիփ-հոփ կատարող Chance the Rapper-ը նույնպես ցուցակում հայտնվել է իր երաժշտության հաջող ներկայացման շնորհիվ. նրա Coloring Book ալբոմն առաջին սկավառակն է դարձել, որը տարածվել է միայն ինտերնետ-սթրիմինգի միջոցով եւ տեղ գտել Billboard 200 չարթերում: Ցուցակում ընդգրկվել է նաեւ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը կախարդ Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակն է: