Բաժիններ՝

10 պատճառ՝ ինչու է լոգանքն առավել օգտակար, քան ցնցուղը

Adme.ru-ն ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու է օգտակար տաք լոգանք ընդունելը։

1. Այրում է կալորիաները։ Մեկ ժամ տաք լոգանք ընդունելն օգնում է այրել 126 կիլոկալորիա։ Դա հավասար է 30 րոպե քայլելուն։

2. Օգտակար է սրտին։ Սառը ջրով լոգանքը լավացնում է արյան շրջանառությունը, իջեցնում ճնշումը և դրական ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա։

3. Իջեցնում է արյան մեջ շաքարի քանակը։ Անսպասելի է, բայց լոգանք ընդունելը կարող է նաև օգնել նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

4. Գեղեցկացնում է։ Տաք լոգանքը ստիպում է քրտնել և բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմն ու մաշկը։

5. Թուլացնում է մկանային ցավերը։ Մկաններում և հոդերում ցավի առկայության դեպքում կարող է օգտակար լինել նաև լոգանք ընդունելը։ Ջրի մեջ կարող եք անգլիական աղ ավելացնել։

6. Երկարացնում է երիտասարդությունը։ Սառը ջրով լոգանքն իջեցնում է կորտիզոլի մակարդակը։ Խոսքը սթրեսի հորմոնի մասին է։ Լոգանքը կօգնի ազատվել քրոնիկական հոգնածությունից։

7. Կարգավորում է նյութափոխանակությունը։ Սառը ջրով լոգանքն օգտակար է նյութափոխանակությանը։ Այն լավացնում է աղիների աշխատանքը, նպաստում գազերից ազատվելու գործընթացին։ Լոգանքը հարկավոր է ընդունել ուտելուց 2 ժամ անց։

8. Լավացնում է քնի որակը։ Անքնության հետ կապված խնդիր ունեցող մարդիկ գիտեն, որ մեկ բաժակ տաք կաթն օգնում է թուլանալ և արագ քնել։ Քնի որակը կօգնի լավացնել նաև լոգանքը. Արդյունքում՝ կկարողանաք ավելի շուտ քնել և կարթնանաք թարմ վիճակում։

9. Բարձրացնում է տրամադրությունը։ Հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն՝ տաք լոգանք ընդունելը հանգստացնում է նյարդային համակարգը։ Կարող եք բարձրացնել տրամադրությունը՝ ջրի մեջ ավելացնելով եթերային յուղեր՝ լավանդա, նարինջ, բերգամոտ։

10. Լոգանք ընդունելը պարզապես հաճելի է։ Լոգարանն այն վայրերից է, ուր կարելի է փակվել բոլորից, երաժշտություն լսել, մտածել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս