Բաժիններ՝

ՊԵԿ նախագահը՝ համակարգի աշխատակիցների ձերբակալությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեում իրականացվող կրճատումները կառուցվածքային փոփոխության արդյունք է, արդեն կրճատվել է շուրջ 483 հաստիք: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախագահ Վարդան Հարությունյանը` պնդելով, որ այդ մարդիկ ոչ թե հեռացվել են, այլ` կրճատվել:

«Տարիների ընթացքում ՊԵԿ-ի IT համակարգը վերազինվել է և դա, վաղ թե ուշ, պետք է բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի քչանում է, դրա արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- ասաց Վ.Հարությունյանը:

Համակարգում աշխատակիցների ձերբակալությունների վերաբերյալ Վ.Հարությունյանը հայտարարեց, որ դրանք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում են դիտարկվում և, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները, գործող օրենքների շրջանակներում պետք է պատասխան տա:

ՊԵԿ նախագահը չկարևորեց խոշո՞ր, թե՞ մանր կոռուպցիոներներն են պատասխանատվության ենթարկվում. «Ես չգիտեմ, մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով՝ դուք ինչ նկատի ունեք, համենայնդեպս կալանավորվում են: Եթե ունեք ինֆորմացիա, խնդրում եմ ներկայացրեք, և ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս