Բաժիններ՝

Ժելատինի 11 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեք

Steptohealth.ru-ն գրում է, որ ժելատինն 98 տոկոսով բաղկացած է բարդ սպիտակուցներից, իսկ մնացած 2-ը հանքային աղեր են, որոնք օրգանիզմի վրա դրական ազդեցություն են ունենում։

1. Դետոքս մթերք է։ Ժելատինն ամինաթթու է պարունակում, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել կուտակված տոքսինները։ Այս մթերքը կարևոր նշանակություն ունի լյարդի նորմալ աշխատանքի համար։ Այն նպաստում է ազատ ռադիկալների բացասական ազդեցության կրճատմանը և խոչընդոտում բջիջների վնասմանը։

2. Լավացնում է նյութափոխանակությունը։ Ժելատինն օգտակար է նյութափոխանակության համակարգի աշխատանքին՝ այդ կերպ օգնելով կանխարգելել այդ համակարգի օրգանների հիվանդությունների առաջացումը։

3. Լավացնում է հոդերի և ոսկորների վիճակը։ Ժելատինն անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, որոնք հարկավոր են ոսկորների և հոդերի առողջության համար։ Հակաբորբոքային հատկությունները թույլ են տալիս պայքարել այդ համակարգերի հիվանդությունների դեմ և օգնում նվազեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են արթրիտն ու օստեոարթրիտը։

4. Սպիտակուցի հրաշալի աղբյուր է։ Ժելատինը մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, որոնք կենսաբանական բարձր արժեք ունեն։ Դա օգնում է օրգանիզմն ապահովել էներգիայով, մկանային զանգված հավաքել և լավացնել ֆիզիկական աշխատունակությունը։

5. Ամրացնում է եղունգներն ու մազերը։ Ժելատինը նաև կերատին է պարունակում, որը կարող է օգտագործվել թույլ մազերն ու եզունգներն ամրացնելու համար։

6. Լավացնում է մաշկի արտաքին տեսքը։ Քանի որ ժելատինը կոլագեն է պարունակում, այն մաշկին ապահովում է անհրաժեշտ հակաօքսիդանտներով, որոնք հարկավոր են երիտասարդությունը պահպանելու և գեղեցիկ տեսքի համար։

7. Նվազեցնում է անհանգստության զգացումը և հանգստացնում սթրեսը։ Ժելատինը նյութեր է պարունակում, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում։ Օրգանիզմի կողմից յուրացվելու դեպքում այն հավասարակշռում է նյարդային համակարգի գործունեությունը և դանդաղեցնում սթրեսի հորմոնների արտադրությունը։

8. Վերականգնում և ամրացնում է աղիների պատերը։ Ժելատինը միացություններ է պարունակում, որոնք հարկավոր են աղիների պատերի վերականգնման համար։ Դրանք հաճախ գրգռվում են որոշակի սնունդ յուրացնելու անկարողության և հիվանդությունների հետևանքով։

9. Օգնում է ավելի լավ քնել։ Անքնությամբ և քնի այլ խանգարումներով տառապող մարդիկ կարող են հաղթահարել այս խնդիրները՝ սննդակարգ ներառելով ժելատին։ Ամինաթթուներն ու հանքանյութերը, որոնք պարունակում է ժելատինը, նպաստում են մելատոնինի արտադրությանը՝ հորմոն, որը պատասխանատու է ամուր և որակյալ քնի համար։

10. Պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Ժելատինը քիչ քանակով կալորիաներ և մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

11. Արագացնում է վերքերի ապաքինման գործընթացը։ Ժելատինը կարող է արագացնել ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին վնասվածքների ապաքինումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս