Բաժիններ՝

5 բան, որ չեն անում խելացի մարդիկ

Խելացի մարդիկ կարողանում են հասկանալ իրենց զգացմունքները և կարգավորել դրանք: Սրա գաղտնիքը ոչ միայն նրա մեջ է, ինչ նրանք դրա համար անում են, այլ նաև նրա մեջ, ինչ նրանք չեն անում:

Մեզ հիացնում են մարդիկ, ովքեր յուրաքանչյուր իրավիճակում կարողանում են պահպանել հանգստությունը, ինքնակառավարումը և հոգևոր հավասարակշռությունը: Մենք անվանում ենք դա իմաստունություն և հուսով ենք, որ մի օր մենք ևս կդառնանք այդպիսին: Պարզվում է, որ շատ բան կախված է վարքի մի քանի մոդելներից խուսափելու հետ: Այս մոդելները մեզ խանգարում են լինել երջանիկ և առաջ շարժվել:

1. Նրանք թույլ չեն տալիս փչացնել իրենց տրամադրությունը

Եթե Ձեր ինքնագնահատականը և տրամադրությունը կախված է նրանից, թե ինչպիսին եք Դուք ուրիշ մարդկանց ֆոնին, դա նշանակում է, որ Դուք այդպես էլ երջանիկ չեք դառնա: Երբ խելացի մարդիկ ուրախանում են սեփական հաջողությամբ, նրանք թույլ չեն տալիս, որ այլ կարծիքները կամ ուրիշի հաջողությունները տխրեցնեն իրեն:

Կապ չունի, թե ինչ են ասում կամ անում ուրիշները: Դա ոչ մի կերպ չպետք է ազդի Ձեր մասին Ձեր իսկ կարծիքի վրա: Ինչ կարծիք էլ որ չունենան կողքինները Ձեր մասին այդ պահին, դա շատ սուբեկտիվ է և չի արտացոլում իրականությունը:

2. Նրանք չեն մոռանում

Էմոցիոնալ տեսանկյունից գրագետ մարդիկ հեշտ ներում են վիրավորանքները, բայց դա չի նշանակում, որ նրանք դա մոռանում են: Ներելը նշանակում է, որ Դուք պարզապես թեթևացնում եք մթնոլորտը և ցանկանում են շարժվել առաջ: Սա չի նշանակում, որ Դուք Ձեզ վիրավորողին տալիս եք երկրորդ շանս:

Խելացի մարդիկ տաք գլխով որոշումներ չեն կայացնում, այլ սկզբից ներում են, իսկ հետո քայլեր ձեռնարկում:

3. Նրանք դանակով չեն հարձակվում տանկի վրա

Խելացի մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է խնայեն իրենց, քանի որ վաղը նոր օր է և նոր պայքար: Կոնֆլիկտային իրավիճակներում մենք հախաճ կորցնում ենք էմոցիաները կառավարելու ունակությունը և սկսում ենք վիճել՝ իմանալով, որ կարող ենք պարտվել: Այն մարդիկ, ովքեր կարողանում են հասկանալ իրենց էմոցիաները և կարառավարել դրանք, ունակ են գնահատել, թե երբ է պետք պնդել սեփական դիրքորոշումը և երբ հետ քաշվել՝ մարտավարություն մշակելու համար:

4. Նրանք չեն ընկնում իդեալների հետևից

Էմոցիոնալ տեսանկյունից հասուն մարդիկ ամեն ինչի կենտրոնում չեն դնում իդեալների, քանի որ գիտեն, որ դրանք գոյություն չունեն:

Բացարձակ կատարելության հասնելու ճանապարհին Դուք միշտ հիասթափություն կապրեք: Արդյունքում, Դուք կսկսեք հիասթափվել՝ չհասնելով ձեր իդեալներին, և կսկսեք այլևս Ձեր առջև նպատակներ չդնել:

Խելացի մարդիկ միշտ քրտնաջան աշխատում են և ուրախանում են սեփական հաջողություններով:

5. Նրանք չեն ապրում անցյալով

Պարտությունը համարձակության և ինչ-որ դժվար հասանելի բանի հասնելու արդյունքն է: Խելացի մարդիկ գիտեն, որ հաջողությունը հիմնականում կախված է պարտվել կարողանալուց և առաջ շարժվելուց: Սակայն, սա հնարավոր չէ, եթե անընդհատ ֆիքսվեք անցյալում արված սխալների վրա: Երբ Դուք ապրում եք անցյալով, այն դառնում է Ձեր ներկան և զրկում է ապագայից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս