
Կրակոցներ Երևանում. Հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները. shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին:
Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։