Սուրեն Կարայանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլար ներդրումների մասին
Այսօր կառավարության նիստից հետո ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ հստակ պատասխան չի տրվում ԱՄՆ դեսպանի առաջարկին՝ 8 մլրդ դոլար ներդրումների վերաբերյալ։
«Կխնդրեի, որ դիմեք իմ մյուս գործընկերոջը, որի ոլորտում է, որ նա ավելի հստակ ձեզ մեկնաբանի»,- հարցից փորձեց խուսափել Կարայանը։
Ի պատասխան լրագրողների պնդմանը, որ Կարայանն էլ ներդրումների համար է պատասխանատու, նախարարը կրկնեց, թե պետք է էներգետիկայի նախարարին դիմել, ինքն իրավասու չէ։
Մանրամասները՝ տեսանյութում