Դիեգո Կոստան «Ատլետիկոյի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդ
Բրազիլացին մոռացավ չինական փողերի մասին:
Կոստան մոտ է «Չելսիից» հեռանալուն: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ Դիեգո Կոստան հանդիպում է ունեցել «Ատլետիկոյի» ղեկավարության հետ, որի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդ: Տրանսֆերի իրականացման համար Կոստան պատրաստ է մրցաշրջանի առաջին կեսը վարձակալական հիմունքներով անցկացնել մեկ այլ ակումբում՝ կապված «հնդկացիների» տրանսֆերային արգելքի հետ:
Ավելի վաղ Դիեգոն հաղորդել էր, որ Կոնտեն այլևս չի ապավինում ֆուտբոլիստի ծառայություններին և առաջարկել է նրան նոր ակումբ փնտրել: «Չելսին» ֆուտբոլիստի համար պահանջում է 55 մլն եվրո, բայց «Ատլետիկոն» պատրաստ է վճարել 30 մլն եվրո:
Կոստան 2014 թվականին 40 մլն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից» տեղափոխվել է «Չելսի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը