Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Հունիսի 23-ին, ժամը 09:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կամրջից դեպի Խոր Վիրապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 34-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Toyota 4Runner» մակնիշի 34 CU 327 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Գ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 TD 079 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը` «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Խ.-ը տեղափոխվել է Արտաշատի պոլիկլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota 4Runner» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչև «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի պարպումը: