
««Ռեալն» ուզում է նորից հաղթել Չեմպիոնների լիգան». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երազում է հին աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարում հերթական հաղթանակի մասին:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի տիտղոսի մրցանակակիր դարձել է 12 անգամ: Ոչ մի ակումբ չի կարող պարծենալ ավելի լավ արդյունքով: Բացի այդ, «սերուցքայինները» դարձան առաջինը, ում հաջողվեց նվաճել մրցանակը երկու անգամ անընդմեջ: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է, որ իր թիմը կփորձի 3-րդ անգամ ևս հաղթել այդ մրցաշարում:
««Ռեալն» ուզում է մտնել պատմության մեջ և 3-րդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան: Դա մեր նոր խթանն է: Ֆուտբոլիստներն արդեն նույնիսկ քննարկել են այդ հարցը»,- ասել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը