Բաժիններ՝

Մոուրինիոն ևս մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ

Այն ժամանակ, երբ ֆուտբոլային աշխարհը քննարկում է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անվան շուրջ պտտվող խոսակցությունները՝ կապված հարկերից խուսափելու և հավանական պատիժների հետ, Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ևս:

Ի տարբերություն Ռոնալդուի՝ Մոուրինիոյի խնդիրն ավելի հեշտ է, քանի որ նրան մեղադրում են 3,3 միիոն եվրո չվճարելու համար:  Ըստ իսպանական դատախազության՝ Մոուրինիոն չի վճարել հարկերն այն ժամանակ, երբ մարզում էր «Արքայական ակումբը»:

Ամենայն հավանականությամբ, Մոուրինիոն ևս կկանգնի դատարանի առաջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս