Բաժիններ՝

Ավտովթարից տուժած Վաչագան Ֆիդանյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Tsayg.am-ը գրում է. Ավտովթար Գյումրիում: Նախօրեին՝ ժամը 22:12-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ «Mercedes E280» մակնիշի 35 FO 455 պետհամարանիշով ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են հանվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Գյումրի ԲԿ: Նրանցից երկուսը ստանալով ամբուլատոր բուժօգնություն դուրս են գրվել, իսկ 1996 թվականին ծնված Վաչագան Ֆիդանյանը, ստանալով մարմնի տարբեր մասերի կոտրվածքներ, դեռևս բուժում է ստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս