Բաժիններ՝

Երևանում տղամարդու քայքայված դիակ է հայտնաբերվել

Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնից տեղեկացրին, որ տղամարդու դիակը քայքայված և կիսանեխած է եղել:

Հունիսի 20-ին Երևան քաղաքում ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։ Ահազանգողները եղել են գերեզմանատան բանվորները:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Տեղում է եղել նաև դատական բժիշկը։

Գերեզմանոցում հայտնաբերվել է տղամարդու քայքայված և կիսանեխած դի։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն է եղել։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս