Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» «Վեսթ Հեմի» հետ կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթի համար

Անգլիացին լավ ընտրություն ունի:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է Հարթի ծառայություններով, ով հունիսի 30-ին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»՝ որպես ազատ գործակալ: Դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» կփոխարինի Դավիդ Դե Խեային այն դեպքում, եթե իսպանացին ամռանը հեռանա ակումբից: Հարթը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան:

«Սկզբի համար ինձ պետք են առաջարկներ, իսկ հետո անհրաժեշտ է կողմնորոշվել ընտրության մեջ, եթե ես ունենամ դա: Ես ուզում եմ խաղալ մաքսիմալ բարձր մակարդակում»,- հայտարարել է Հարթը 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիայի դեմ խաղից հետո:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդից» բացի, ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»:

Transfermarkt-ը Հարթին գնահատում է 13 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանը դարպասապահը վարձակալության հիմունքներով անցկացրել է «Տորինոյում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս