
«Մեյվեյզերի և ՄաքԳրեգորի մենամարտը կրկեսային ներկայացում է»

Ղազախստանցի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը կոչ է անում բոլորին, ովքեր հարգում են բռնցքամարտը, նայել իր մենամարտը Կանելո Ալվարեսի հետ, այլ ոչ թե՝ Ֆլոյդի և Քոնորի շոուն:
«Դա մարտիկների համար չէ, այլ՝ բիզնեսի: Ես կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, թե ինչ է բռնցքամարտի իսկական մենամարտը, ինչպիսին է իմ մարտը Կանելոյի հետ, և ինչ է մեծ շոուն: Հնարավոր է՝ ինչ-որ տեղ՝ հետաքրքիր, ինչպես կրկեսային ներկայացում:
Բոլորին է դա հայտնի: Քոնորը բռնցքամարտիկ չէ, և դա ուղղակի շոու է: Եթե Դուք ուզում եք շոու, ապա խնդրեմ, նայեք Քոնորին և Ֆլոյդին: Եթե Դուք ուզում եք իսկական մենամարտ, եթե Դուք հարգում եք բռնցքամարտը, ապա նայեք իմ մենամարտը Կանելոյի հետ»,- Գոլովկինի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Գոլովկինը հաղթել է բոլոր 37 մարտերը պրոֆեսիոնալ ռինգում: Սեպտեմբերի 16-ին ղազախստանցի բռնցքամարտիկը կհանդիպի Կանելո Ալվարեսի հետ: Մարտը տեղի կունենա Նևադայում:
Մեյվեյզերը և ՄքաԳրեգորը մենամարտը կանցկացնեն Լաս Վեգասում, օգոստոսի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը