Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ի ղեկավարին «շատ վտանգավոր մարդ» է որակել

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը «շատ վտանգավոր մարդ» է։

«Նա անխոհեմ ղեկավար է եւ շատ վտանգավոր մարդ: Բայց նա այն մարդն է, որն ազդու վերահսկողություն ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, եւ այն մարդը, որն օժտված է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման լիազորություններով»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին է ինքը տեսնում ԿԺԴՀ-ի ղեկավարին:

Մուն Չժե Ինը, այս տարվա մայիսին Հարավային Կորեայում հաղթելով վաղաժամկետ նախագահական ընտրություններում, խոստացել է ջանքեր գործադրել միջկորեական հարաբերությունների կարգավորման համար, բայց ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների նորանոր փորձարկումների պատճառով դա առայժմ տեղի չի ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս