
Վրաստանի նախագահը հրաժարվել է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մերժել է հունիսի 21-ին բարձրագույն օրենսդիր մարմնի արտահերթ նստաշրջան նշանակելու երկրի խորհրդարանի դիմումը: Այդ նիստում խորհրդարանի պատգամավորները պլանավորում էին առաջին ընթերցմամբ քննարկել երկրի Սահմանադրության վերանայման նախագիծը։
«Իմ մերժումն իրականորեն չի փոխի իրադրությունը, քանի որ գործող Սահմանադրությանը համապատասան, եթե խորհրդարանը որոշում է ընդունել անցկացնել արտահերթ նստաշրջան, ապա, չնայած իմ մերժմանը, նրանք, միեւնույն է, կարող են այն անցկացնել: Բայց իմ մերժումը քաղաքական իմաստ ունի»,- ասել է նախագահը:
Նա խորհրդարանին կոչ Է արել «հապճեպորեն փոփոխություններ չընդունել Սահմանադրության մեջ, հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներն ու դիտողությունները եւ ստեղծել փոփոխությունների լավագույն տարբերակը երկրի գլխավոր փաստաթղթում»:
Վրաստանի խորհրդարանի՝ հունիսի 21-ին պլանավորվող արտահերթ նստաշրջանում պատգամավորները մտադիր են քննարկել երկրի հիմնական օրենքի վերանայման՝ Սահմանադրական հանձնաժողովի առաջարկած նախագիծը: Փոփոխություններին համապատասխան, 2023 թվականից վերացվում են ուղղակի նախագահական ընտրությունները: Պլանավորվում էր, որ կփոփոխվի նաեւ խորհրդարանի պատգամավորների ընտրության համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: