
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Կարմիր սատանաների» 7 համարի մարզաշապիկը նախկինի պես ազատ է:
Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է անել ամեն հնարավոր բան՝ դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆեր ձևակերպելու համար:
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, ՊՍԺ-ն պատրաստ է ծախսել ցանկացած չափի գումար՝ Ռոնալդուին ձեռք բերելու համար, բայց առանցքային նշանակություն կունենա ֆուտբոլիստի ցանկությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին, բայց ակումբում գտնում են, որ պորտուգալացին, այնուամենայնիվ, կմնա «Ռեալում»:
Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2003-09թթ.՝ ակումբի հետ հաղթելով 9 տիտղոս, որոնց թվում՝ 1 Չեմպիոնների լիգա և 3 Անգլիայի առաջնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը