Բաժիններ՝

Տիբո Կուրտուան չի ցանկանում երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը

Բելգիացին ցանկանում է բարելավված պայմաններ:

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային չեն բավարարում նոր պայմանագրի ֆինանսական կետերը, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը հրաժարվել է ստորագրել այն: Տիբոյի և ակումբի միջև բանակցությունները գտնվում են վառ շրջանում:

Կուրտուայի դժգոհությունները շարժել են «Ռեալի» հետաքրքրությունը, ով բելգիացուն և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային առաջիկա մրցաշրջանների համար դիտարկում է՝ որպես թիմի հիմնական դարպասապահի գլխավոր թեկնածուներ, հաղորդում է  Daily Mail-ը:

Կուրտուայի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Transfermarkt-ը Տիբոյին գնահատում է 40 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս