Բաժիններ՝

«Ինտերը» պատրաստ է գնել Պոգբայի եղբորը

Միլանյան ակումբը պատրաստվում է գնել «Սենթ Էթյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբային: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբոր տրանսֆերի համար իտալական ակումբը պատրաստ է վճարել 3.5 մլն եվրո: Ֆլորենտինի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 1 տարուց, և այն չի երկարաձգվելու:

Բացի «Ինտերից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատալանտան», հաղորդում է Calciomercato-ն:

2016-17թթ. մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Սենթ Էթյենի» կազմում անցկացրած 29 խաղերում Պոգբա ավագն իր հաշվին գրանցել է 1 գոլ և 2 ասիստ:

Transfermarkt-ը 26-ամյա պաշտպանին գնահատում է 4.5 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս