Կոնտեն երջանիկ է «Չելսիում». Sky Sports
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հեռանալ ակումբից: Ինչպես հաղորդում է Sky Sports News HQ-ն, 47-ամյա իտալացի մասնագետը երջանիկ է լոնդոնյան ակումբում: «Չելսիում» վստահ են, որ Կոնտեն, ով այս պահին արձակուրդում է, պատրաստ է շարունակել աշխատանքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է հեռանալ «Չելսիից», քանի որ ակումբը չի իրականացնում նրա տրանսֆերային պահանջները:
«Չելսիի» տնօրեն Մարիա Գրանովսկայան և մարզական տնօրեն Մայքլ Էմենալոն Կոնտեից ստացել են տրանսֆերային նպատակների ցուցակը և այժմ աշխատում են թիմի կազմի ուժեղացման ուղղությամբ:
Կոնտեի պայմանագիրը, ով թիմի հետ հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան, նախատեսված է ևս երկու տարվա համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը