Բաժիններ՝

Չկալովկա գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Հունիսի 17-ին, ժամը 06:29-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 QM 444 (վարորդ՝ Ս. Ե.) և «ՎԱԶ 21099» մակնիշի 31 OL 946 (վարորդ՝ Է. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1959 թ. ծնված Կ. Մ.-ը և 1972 թ. ծնված Ա. Խ.-ը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Վերջիններս ստանալով առաջին բուժօգնությունը հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս