Բաժիններ՝

Վթար Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է

Հունիսի 17-ին, ժամը 03:06-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 CV 657 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1967 թ. ծնված Լ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Հ.-ը հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս