Վրաերթի ենթարկված Ծաղիկ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 14-ին հաղորդվել էր Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում Լևոն Խ.-ի կողմից վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով 1937 թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանին և 2014 թ. ծնված Սերյոժա Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հունիսի 16-ին, ժամը 13-ին, Ծաղիկ Գրիգորյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: