Բաժիններ՝

Գողություն թիվ 8 երթուղային ավտոբուսում

Հունիսի 9-ին, ժամը 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1992 թ. ծնված Դիաննա Խ.-ն և հայտնել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային և նույնականացման քարտեր: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 15-ին, ժամը 21-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մամիկոնյանց փողոցի 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս