Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Գյումրիում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունիսի 17-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ հդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի թիվ 76/4 հասցեում գտնվող խանութում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:38-ին, մարվել՝ 03:38-ին: Բանջարեղենի խանութն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս