Բաժիններ՝

ՊՍԺ-ին այլևս չի հետաքրքրում Օբամեյանգը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն այլևս չի հետաքրքրում  ֆրանսիական ՊՍԺ-ին: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը վերջնականապես հրաժարվել է գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտքից:

Երբ ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը Պատրիկ Կլյույվերտն էր, գաբոնցի ֆուտբոլիստի հետ կար արդեն 4 տարվա պայմանագրի համաձայնություն, իսկ հիմա, երբ Անտերա Էնրիկեն է զբաղեցնում այդ պաշտոնը, Օբամեյանգի տրանսֆերը մղվել է երկրորդ պլան:

Անտերա Էնրիկեն նշում է, որ չարժե 70 միլիոն եվրո ծախսել Օբամեյանգի վրա:

Հիմա ՊՍԺ-ի հիմնական տրանսֆերային թիրախն Ալեքսիս Սանչեսն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս