Բաժիններ՝

Փոփի Դելևինը դեբյուտային հավաքածու է թողարկել Jo Malone London-ի համար

Մոդել եւ Jo Malone London բրենդի դեսպան Փոփի Դելեւինը թողարկել է իր դեբյուտային հավաքածուն, որը կոչվում է Poptastic: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ հունիսի 15-ի մամուլի տեղեկագրում:

Հավաքածուում տեղ են գտել Orange Blossom եւ Tuberose Angelica բույրերի լիմիտավորված տարբերակները՝ վառ կոնֆետների տեսքով ինքնատիպ ձեւավորումներ ունեցող սրվակներով, որոնք ստեղծվել են մոդելի մասնակցությամբ: ,Poptastic-ը իմ իդեալական անուշաբույր դուետն է,-ասել է Փոփի Դելեւինը:-Ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան սեփական բույրը գտնելը, որը կարտացոլի ձեր անհատականությունը: Jo Malone London բույրերի համադրության արվեստի փիլիսոփայությունն ինձ ոգեշնչեց ուսումնասիրելու բույրաջրերի բոլոր հնարավոր համակցությունները, մինչեւ որ ես գտա այս դուետը»:

Jo Malone London պարֆյումերային բրենդը հիմնել է բրիտանացի պարֆյումեր Ջո Մալոնը: Մակնիշը մասնագիտանում է անուշաբույր ջրերի, որոնք կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ միմյանց հետ խառնելով, մաշկի խնամքի միջոցների եւ անուշահոտ մոմերի արտադրության բնագավառում: 1999 թվականին բրենդը ձեռք է բերվել EstՌe Lauder ընկերության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս