Բաժիններ՝

Լևոն Արոնյանը հաղթեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: Մրցաշարի 9-­րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-­րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները:

9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:

Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան պարտություն կրեց վերջին տուրում: Norway chess մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Առաջին մրցանակակիրը կդտանա 70.000 ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս