Բաժիններ՝

Մորատայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքը գրեթե պատրաստ է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, հնարավոր է, մոտակա օրերի ընթացքում դառնա  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

Խուանմա Լոպեսը, ով Մորատայի գործակալն է, արդեն Մադրիդում է, որտեղ քննարկվում են պայմանագրի մանրամասները: Ըստ իսպանական մամուլի՝ մնացել են միայն մի քանի դետալներ, և պայմանագիրը պատրաստ կլինի:

Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Խուանմա Լոպեսը ժամանել է «սերուցքայինների» գրասենյակ, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մորատայի տրանսֆերը կարժենա  73 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930