Բաժիններ՝

«Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին գլխավորեց «Նանտը»

Նոր սենսացիաների ենք սպասում: «Նանտը» հայտարարել է Կլաուդիո Ռանիերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 65-ամյա իտալացի մասնագետի համաձայնագիրը նախատեսված է 2 մրցաշրջանի համար:

Ռանիերին փոխարինեց Սերժիու Կոնսեյսաուին, ում հետ «Նանտը» 2016-17թթ. մրցաշրջանում Լիգա 1-ում գրավեց 7-րդ տեղը: Ռանիերին հասցրել է աշխատել 14 ակումբներում, բայց ամենամեծ հաջողությունների հասել է «Լեսթերում»:

Ռանիերին արդեն աշխատել է Ֆրանսիայում՝ 2 մրցաշրջան անցկացնելով «Մոնակոյում» (2012-14): 2013 թվականին նա «մոնեգասկների» հետ հաղթել է Լիգա 2-ը և դուրս է եկել բարձրագույն դիվիզիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս